Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին
24.03.2026,
14:51
Ինչո՞ւ եք «Արցախ» ասում։ Այդ դեպքում ինչո՞ւ եք վատ զգում, երբ ՀՀ ինչ-որ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տալիս, ասել է ԱԺ նախագահը
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի-Արմենիա/. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է։
«Ինչո՞ւ եք «Արցախ» ասում։ Պարզապես հետաքրքիր է։ Այդ դեպքում ինչո՞ւ եք վատ զգում, երբ ՀՀ ինչ-որ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տալիս։ Ենթադրենք Սևանին ինչ-որ մեկը ինչ-որ տեղ այլ անվանում է տալիս», - ասել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը խնդրել է վատ չզգալ, եթե ինչ-որ երկրում ինչ-որ մեկը կարող է «Երևանն» անվանել «Էրիվան», իսկ Սևանը՝ այլ կերպ»։

