Կա՞ն, արդյոք, կորոնավիրուսով վարակվածներ Արցախում․ տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը

02.04.2020, 23:20
Կա՞ն, արդյոք, կորոնավիրուսով վարակվածներ Արցախում․ տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը
Կա՞ն, արդյոք, կորոնավիրուսով վարակվածներ Արցախում․ տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին գրառում է կատարվել Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում։

Ըստ գրառման՝ երեկվա դրությամբ մեկուսացված երկու քաղաքացիների և այսօր օրվա ընթացքում ևս 1 քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը եղել է բացասական:

Ընդհանուր առմամբ, այսօր ստացվել է 3 քաղաքացիների հետազոտության արդյունքները՝ բացասական արդյունքով:

Загружается новость ... "Право"

«Ներկայումս ունենք մեկ քաղաքացի, ով օրեր առաջ գտնվել է վարակի օջախ հանդիսացող բնակավայրում (ՀՀ), նրա դեպքում առայժմ թեստավորում չի իրականացվի, քանի որ վարակին բնորոշ ախտանիշներ առկա չեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար տեղեկատվական շտաբը կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:-0-