ՀՐԱՏԱՊ. Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին բանաձևը

25.11.2020, 21:23
ՀՐԱՏԱՊ. Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին բանաձևը
ՀՐԱՏԱՊ. Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձևին:

Քվեարկությանը մասնակցած 306 սենատորներից 305-ը կողմ են քվեարկել փաստաթղթի ընդունմանը, մեկը ՝ դեմ:

Բանաձևը ենթադրում է Արցախի անկախության ճանաչում, ինչը, ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքով, կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը:

Բացի այդ, բանաձևը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում դատապարտել Թուրքիայի հզոր աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան, և ազդել ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերման վրա այն տարածքներից, որոնք իրենց կողմից զբաղեցվել են ռազմական գործողությունների ընթացքում 2020 թ. սեպտեմբերի 27-ից:

Սենատի (Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատ) բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում, դրանք գործադիր իշխանությունը կարող է հաշվի առնել, բայց պարտավոր չէ կատարել դրանք: -0-