ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել են ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության և ինտեգրման հարցերը

24.02.2026, 13:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային ապահովման հարցերը
ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել են ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության և ինտեգրման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արթուր Էրկենին:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ՄՄԿ հետ համագործակցությունը Երևանում գրասենյակի հիմնումից ի վեր՝ կարևորելով հատկապես ՄՄԿ դերը Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրները հասցեագրելու հարցում:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է փախստականների ինտեգրման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ այդ թվում անդրադառնալով նաև «Փախստականներին և հյուրընկալող համայնքներին աջակցության ներառական ազգային շրջանակ» փաստաթղթին, որն ուրվագծում է այս ուղղությամբ առաջիկա երեք տարիներին ՀՀ կառավարության ռազմավարությունը:

Անդրադարձ է կատարվել բնակարանային ապահովման և զբաղվածության ապահովման ծրագրերին: