Հայաստանն Իսրայելին բողոքի նոտա չի հղել Ադրբեջանին զենք վաճառելու կապակցութամբ. ԱԳՆ
15.04.2016,
15:13
Հայաստանն Իսրայելին բողոքի նոտա չի հղել Ադրբեջանին զենք վաճառելու կապակցութամբ:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն Իսրայելին բողոքի նոտա չի հղել Ադրբեջանին զենք վաճառելու կապակցութամբ, ուրբաթ լրագրողներին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն, Եգիպտոսում և Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը բողոքի նոտա է փոխանցել իսրայելական ԱԳՆ-ին: Փաստաթաթղթում, ըստ ԶԼՄ-ների տվյալների, ներկայացվում է պահանջ դադարեցնել Ադրբեջանին զինամթերքի մատակարարումը, որն այնուհետև օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Մասնավորապես, նոտայում ընդգծվում է Ադրբեջանի կողմից Harop անօդաչուի օգտագործումը, որը ստեղծել է իսրայելական IAI ընկերությունը:
«Մենք Իսրայելին բողոքի նոտա չենք հղել Ադրբեջանին զենք վաճառելու կապակցութամբ: Չգիտեմ` որտեղից է առաջացել նման տեղեկատվությունը, սակայն ոչ մի նոտա չի հղվել և նման տեղեկատվության տարածումը առնվազն զարմանալի է», - ասաց Քոչարյանը:
Ընդ որում, նա նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին զենք վաճառելու կապակցութամբ չի նախատեսում բողոքի նոտա հղել նաև Ռուսաստանին` նշելով, որ նման հարցերը նոտաներով չեն լուծվում:
«Այս հարցում նախագահի հանրային ելույթը անհամեմատ ավելի մեծ արժեք ունի, քան բողոքի նոտան: Այս խնդրի շուրջ մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը և ոչ միայն այսօր, այլ նաև ավելի վաղ, և ոչ մեկ անգամ», - ասաց Քոչարյանը:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ –0–