ԵԱՀԿ ՄԽ–ն դեսպանների մակարդակով հանդիպում կունենա Վիեննայում ապրիլի 5–ին. ԳԴՀ ԱԳՆ
04.04.2016,
19:24
ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խումբը երեքշաբթի դեսպանների մակարդակով կհավաքվի Վիեննայում:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խումբը երեքշաբթի դեսպանների մակարդակով կհավաքվի Վիեննայում։
«Վաղը Վիեննայում Լեռնայն Ղարաբաղի հարցով Մինսկի խումբը կհավաքվի դեսպանների մակարդակով»,– ասել է Շթայնմայերն իր նորվեգացի գործընկեր Բերգե Բրենդեի հետ Բեռլինում կայացած համատեղ ասուլիսում։
Նա ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «վտանգավոր է, քանի որ կարող է հեշտությամբ տարածվել տարածաշրջանով», հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Շթայնմայերը բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ և նրանց «խաղաղության և էսկալացիայի թուլացման» կոչ արել։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 20 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 1 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է մեկ տանկ, ունի 18 զոհ, մոտ 40–ը վիրավոր է։ –0–