Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք, ընդհանուր՝ 10

07.05.2020, 22:17
Արցախում ևս 2 մարդ վարակվել է կորոնավիրուսով
Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք, ընդհանուր՝ 10

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական: Այս մասին ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում։

Այսինքն՝ երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ:

Загружается новость ... "Лево"
Ըստ հաղորդագրության՝ վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ։

«Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են»,- ասվում է գրառման մեջ։-0-