Արցախը խստացնում է սահմանափակումները. ԱՀ սահմանը հատելու համար պետք է COVID-19-ի բացասական թեստ

08.06.2020, 12:48
Արցախը խստացնում է սահմանափակումները. ԱՀ սահմանը հատելու համար պետք է  COVID-19-ի բացասական թեստ
Արցախը խստացնում է սահմանափակումները. ԱՀ սահմանը հատելու համար պետք է  COVID-19-ի բացասական թեստ

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսուհետ Արցախի սահմանը հատելու համար անհրաժեշտ է կորոնավիրուսի բացասական թեստ, երկուշաբթի հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Загружается новость ... "Лево"

“Այսօր պարետատանը ծանր հանձնարարական է լինելու, բայց այդ հարձնարարականը պետք է կյանքի կոչել: Դա լինելու է այն, որ սահմանը հատել միայն ձեռքին ունենալով COVID-19-ի բացասական արդյունք, այսինքն հետազոտվել հետո գալ: Բոլորի համար սա պետք է պարտադիր պայման լինի»,- հայտարարել է Հարությունյանը տեսաուղերձի ժամանակ:

Նախագահի խոսքով, դա կապ ունի այն բանի հետ, որ ամեն օր 500-600 մարդ գալիս է Հայաստանից Արցախ, և հաշվի առնելով ՀՀ-ի վիճակագրական տվյալները, կան մարդիկ, ովքեր կարող են վարակի տարածման հավանական աղբյուր լինել:

Նա նշել է, որ առողջապահության պատասխանատուներին և համապատասխան ծառայություններին Արցախում կհանձնարարվի անցակետերում ռապիդ-թեստերի անցկացման հնարավորության ապահովումը, եթե քաղաքացու մոտ չկա համապատասխան բացասական արդյունք ձեռքին:

Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր մուտք գործող անձնինք պետք է ծանոթանան պարետի կողմից սահմանված կանոններին և պահպանեն այդ կանոնները հետագայում: Կանոններով թերթիկները քաղաքացիները պետք է ստանան տեղում:

«Մենք պետք է խստանցնենք մուտքն ու ելքը: Այսօր մենք դա նույնպես կքննարկենք, պարետը պետք է կրճատի մարդկանց մուտքն անկախ այն բանից, որ թեստեր են անցկացվում: Մենք պետք է փորձենք անել դա, մինչև չզգանք Հայաստանում վարակակիրների թվի և (կորոնավիրուսի) տարածման նվազումը»,- հայտնել է նա: 

Հարությունյանը նաև նպատակահարմար է համարել պարտադիր դիմակային ռեժիմի սահմանումը, սակայն «չենք ասում այսօր վաղը, բայց պետք է փուլ-առ-փուլ սկսենք այդ գործըթնացը»:

Հարությունյանը նշել է, որ մոտակա ժամանակներում կհրապարակվեn որոշումները, որ ընդունվել են պարետատան հետ քննարկումների արդյունքում: .

Արտակարգ իրավիճակն Արցախում

Արցախում արտակարգ իրավիճակը հայտարարվել էր ապրիլի 12-ին՝ մեկ ամիս ժամկետով, որը հետագայում երկարաձգվեց մինչև 2020թ.-ի հունիսի 11-ը ներառյալ:

Հունիսի 6-ի տվյալներով Արցախում հաստատվել է ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակման 59 դեպք, որից 31-ն առողջացել է: Մեկուսացված է 73 մարդ, անցկացվել է 1131 թեստ:

Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում 

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերը: 

Հայաստանում հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 195 նոր դեպք, ընդհանուր` 13325։-0-