Արցախում ոստիկանության 4 ծառայողներ են ինքնամեկուսացվել կորոնավիրուսի պատճառով

10.04.2020, 10:29
Արցախում ոստիկանության 4 ծառայողներ են  ինքնամեկուսացվել կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունենալու պատճառով
Արցախում ոստիկանության 4 ծառայողներ են ինքնամեկուսացվել կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետություն «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողները ինքնամեկուսացվել են: Այս մասին նշվում է Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

«Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած Արցախի Հանրապետություն «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողները, որոնք թեև ծառայություն են իրականացրել պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, բայց, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացվել են»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ ինքնամեկուսացված ոստիկանները ջերմություն, վարակին բնորոշ ախտանիշներ կամ որևէ բողոք չունեն:

Հիշեցնենք, որ Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք:-0-