Արցախում կորոնավիրուսով վարակման ևս 1 դեպք է հաստատվել. վարակակիրների թիվը 8-ն է
23.04.2020,
17:50
Արցախում կորոնավիրուսով վարակման ևս 1 դեպք է հաստատվել. վարակակիրների թիվը 8-ն է
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է Արցախում կորոնավիրուսով վարակման ևս մեկ դեպքի մասին: Այդ մասին նշվում է Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում:
Загружается новость ... "Лево"
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, ինչը նշանակում է, որ նրա մոտ վարակը հաստատվել է»,- նշվում է հայտարարության մեջ:
Առողջապահության նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ վերոնշյալ քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, ով ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլի 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում:
«Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-

