Արցախում կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք է հաստատվել. ընդհանուր՝ 33
22.05.2020,
10:15
Արցախում կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք է հաստատվել. ընդհանուր՝ 33

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Արցախում կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք է գրանցվել: Այդ մասին նշվում է Արցախի տեղեկատվական շտաբի պաշտոնական էջում:
Загружается новость ... "Лево"
«Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները: Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից են՝ կոնտակտավոր անձանց շրջանակից»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այսպիսով, կորոնավարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ: Նրանց առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար:
Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումից ի վեր բուժվել է 8 մարդ, մեկուսացված են՝ 69-ը: Թեստավորումների ընդհանուր թիվը 669-ը: -0-