Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվեց
11.06.2020,
17:16
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվեց COVID-19-ի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Արցախում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է:
Загружается новость ... "Лево"
ԱՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Վերջին տվյալներով Արցախում հաստատվել է ընդհանուր առմամբ կորոնավիրուսի 64 դեպք, որից 41-ն առոջղացել է: Մեկուսացված է 77 մարդ: Արցախում COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել: -0-