Արցախում ՀՀ-ից եկած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանք կորոնավիրուսի թեստ կանցնեն

01.04.2020, 23:36
Արցախում ՀՀ-ից եկած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանք կորոնավիրուսի թեստ կանցնեն
Արցախում ՀՀ-ից եկած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանք կորոնավիրուսի թեստ կանցնեն

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Արցախում ՀՀ-ից եկած քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանք կորոնավիրուս թեստ կանցնեն: Այս մասին հայտնել է ԱՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

ԱՀ ԱՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում առայսօր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

«ԱՀ առողջապահության նախարարության բուժհիմնարկներում Հայաստանի Հանրապետությունից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են և հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Նախարարությունը կոչ է անում կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:
«Միաժամանակ կոչ ենք անում՝ պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրվող հորդորներն ու առաջարկները»,- նշվում է հայտարարության մեջ: -0-