Ադրբեջանը սկսել է կիրառել պատժիչ ջոկատներ` գնդակահարելով նահանջողներին. ՀՀ ՊՆ
04.04.2016,
15:42
Ադրբեջանը, ինչպես և 1994 թվականին, սկսել է կիրառել պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը, ինչպես և 1994 թվականին, սկսել է կիրառել պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում։
Հովհաննիսյանն ավելացնում է, որ, ըստ հաստատված տեղեկությունների, ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ նույնիսկ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 20 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 1 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և Ադրբեջանի ԶՈւ–ի 3 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է մեկ տանկ, ունի 18 զոհ, մոտ 40–ը վիրավոր է։ –0–