Ադրբեջանցիները վնասել են Արցախի 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ վանքը (ՖՈՏՈ)

05.12.2025, 13:49
Արցախի Տոնաշեն գյուղի մոտ գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ վանքը վնասվել է․ ՖՈՏՈ
Ադրբեջանցիները վնասել են Արցախի 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ վանքը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արցախի Տոնաշեն գյուղի մոտ գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ վանքը վնասվել է։

«2024 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում ապամոնտաժվել է 2009 թվականի վերականգնման ընթացքում տեղադրված մետաղական տանիքի մեծ մասը»,- ասվում է Caucasus Heritage Watch (CHW) կազմակերպության հաղորդագրության մեջ։

Համալիրը ներառում է մատուռ և օժանդակ շինություն՝ արձանագրությամբ և խաչքարով։

«CHW-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին այս պատմական վայրն ավելացնել 17-րդ դարի հայկական վանքերի ցանկում և տրամադրել անհրաժեշտ ողջ պաշտպանությունը՝ դրա պահպանությունն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։