Քննարկվում է Արցախ մտնելիս COVID-19-ի ՊՇՌ թեստի անցակացման հարցը, որքա՞ն կարժենա դա

09.07.2020, 10:58
Քննարկվում է Արցախ մտնելիս COVID-19-ի ՊՇՌ թեստի անցակացման հարցը, որքա՞ն կարժենա դա
Քննարկվում է Արցախ մտնելիս COVID-19-ի ՊՇՌ թեստի անցակացման հարցը, որքա՞ն կարժենա դա
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վերջին շրջանում Հայաստանից Արցախ մեկնող մեր հայրենակիցները սահմանային անցակետում վճարում են 7-հազարական դրամներ։

«Հրապարակ» օրաթերթը հետաքրքրվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանից, թե ինչ գումար է դա։

«Կորոնավիրուսով և արտակարգ դրությամբ պայմանավորված է այդ գումարը։ Արագ թեստերի՝ ռապիդ թեստի գումարն է, որ գանձվում է»,- ասել է նա։

Թերթի տեղեկություններով, քննարկվում է նաև ոչ թե ռապիդ թեստ անցկացնելու հարցը, որի սխալվելու հավանականությունը բավական մեծ է, այլ՝ ՊՇՌ թեստի, որի արժեքն ավելի բարձր է, վստահելիությունը՝ նույնպես։ Խոսնակը չհերքեց՝ ասելով, որ քննարկման փուլում է հարցը․ «Մի բան ակնհայտ է, որ խստացումների միջոցով է հնարավոր կառավարելի պահել իրավիճակը»։–0–