Փաշինյան. եթե Ադրբեջանը ժողովրդին պատերազմի է պատրաստում, ապա մեր պատասխանը պետք է լինի համապատասխան

12.02.2019, 19:20
Փաշինյան. եթե Ադրբեջանը ժողովրդին պատերազմի է պատրաստում, ապա մեր պատասխանը պետք է լինի համապատասխան:
Փաշինյան. եթե Ադրբեջանը ժողովրդին պատերազմի է պատրաստում, ապա մեր պատասխանը պետք է լինի համապատասխան

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ–ում ներկայացնելով կառավարության ծրագիրը, հայտարարեց, որ եթե Ադրբեջանը ժողովրդին պատերազմի է պատրաստում, ապա Հայաստանի պատասխանը պետք է լինի համապատասխան։

Загружается новость ... "Лево"

«Հույս ունենք, որ մեր հարևանը կհրաժարվի վարքի այդ մոդելից։ Ցավոք, Ադրբեջանում մեծ շեշտադրում է կատարվում նրան, որ հարցը պետք է լուծվի ռազմական ճանապարհով։ Մենք կարծում ենք, որ կարգավորման համար պետք է հաստատվի խաղաղության մթնոլորտ։ Դա տեղի չի ունենում առաջին հերթին Ադրբեջանի ագրեսիկ հռետորաբանության պատճառով», – նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանն ագրեսիվ հռետորաբանության դադարեցման հույս ունի, սակայն «դա չի նշանակում, որ մենք չենք պարտաստվում արժանի պատասխան տալ ագրեսիային»։–0–