Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս մեկ դեպք, ընդհանուր՝ 6

12.04.2020, 21:26
Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս մեկ դեպք, ընդհանուր՝ 6
Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս մեկ դեպք, ընդհանուր՝ 6

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ: Այս մասին ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում: 

Հիվանդը Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է, ով մինչ այս պահը ինքնամեկուսացված էր: Թեստի դրական պատասխանից հետո քաղաքացին մեկուսացվել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում: 

Загружается новость ... "Лево"
Քարվաճառի վարակված երկրորդ դեպքով անձի շրջանակը ճշտված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար. կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չունի: 

«Քաշաթաղի բուժմիավորումում այսօր մեկուսացվել են Միրիկ համայնքից ևս երկու քաղաքացիներ, ովքեր այդ համայնքում վարակված քաղաքացու շփման առաջին շրջանակից էին»,- ասվում է գրառման մեջ։ 

Այս պահին մեկուսացված քաղաքացիների թիվը 12 է, այդ թվում՝ 4 վարակակիրները:

Հիշեցնենք, որ Արցախում վարակի առաջին դեպքի մասին հայտնի է դարձել ապրիլի 7–ին:-0-