Արցախում 3 համայնք ինքնամեկուսացվել է՝ կորոնավիրուսի պատճառով

09.04.2020, 21:49
Արցախում 3 համայնք ինքնամեկուսացվել է՝ կորոնավիրուսի պատճառով
Արցախում 3 համայնք ինքնամեկուսացվել է՝ կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից տեղեկացնում են, որ Քաշաթաղի ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով: Այս մասին ասվում է Արցախի տեղեկատվա շտաբի Facebook-յան էջում։ 

Ըստ տեղեկության՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը Միրիկ համայնքին արդեն տրամադրել է 15 օրվա պարենամթերք, իսկ մյուս համայնքներին կհատկացվի առաջիկա օրերին: 

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը վերոնշյալ համայնքներում իրականացնում է մեքենաների ախտահանման աշխատանքներ, իսկ ԱՆ «Համաճարակաբնության և հիգիենայի կենտրոն»-ը լրացուցիչ ճշտում են վարակակիրների հետ շփման մեջ գտնվող բոլոր խմբերը, ախտահանիչ աշխատանքներ իրականացնում տեղի բնակիչների առանձնատներում, հասարակական օբյեկտներում,ինչպես նաև՝ տրամադրում հիգենիայի պարագաներ: 

«Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ թեստավորված երկու քաղաքացիների առողջական վիճակը նորմալ է, վարակին բնորոշ ախտանիշներ չունեն» ,- ասվում է հաղորդագրության մեջ։

Загружается новость ... "Право"
Այս պահին առողջապահական բուժհաստատություններում (Քաշաթաղի բուժմիավորում) մեկուսացված 4 քաղաքացիներ կան՝ կորոնավիրուսի հաստատված դեպքով քաղաքացին՝ առաջին վարակակրի հարսը, նրա երկու երեխաները, ամուսնու հայրը: Նրանց առողջական վիճակը գնահատվում է նորմալ, վարակին բնորոշ ախտանիշներ չունեն:

 Իսկ կորոնավիրուսի դեպքով հաստատված երրորդ քաղաքացին, ով ՀՀ քաղաքացի է՝ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Վերջինս Արցախի որևէ բնակավայրում կանգ չի առել, շփման շրջանակը հիմնականում ՀՀ-ից է, իսկ անցակետում նրա հետ առնչված բուժաշխատողները եղել են պաշտպանիչ պարագաներով: Նրա ինքնամեկուսացումն իրականացվել է բուժաշխատողների կողմից, որոնք եղել են համապատասխան պաշտպանիչ արտահագուստով:

Քաղաքացին եղել է առանձին՝ ինքնամեկուսացման համար նախատեսված վայրում և ապահովված եղել անհրաժեշտ պարենամթերքով և հիգիենայի պարագաներով:

Առողջապահության նախարարությունը ինքնամեկուսացված համայնքներում իրականացնում է շուրջօրյա բուժծառայություն:-0-