Արցախում կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել, բոլորը` բացասական, 1 դեպքի պատասխանը պարզ կլինի վաղը
17.03.2020,
21:41
Արցախում կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել, բոլորը` բացասական, 1 դեպքի պատասխանը պարզ կլինի վաղը

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում առայսօր նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել` ուղարկվել լաբորատոր հետազոտության:
Այս պահի դրությամբ, 12 փորձանմուշի արդյունքները բացասական են, 1-դեպքի պատասխանը պարզ կլինի վաղվա ընթացքում, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը` որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և հորդորում բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել:
«Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–