Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվեց
11.05.2020,
13:11
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու և Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի հրամանագրում փոփոխություն կատարելու մասին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
«Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին եւ առողջությանը եւ կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման՝ երկարաձգվել է Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով», – նշվում է հաղղորդագրության մեջ:
Արցախում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային վարակի 14 դեպք, 8 մարդ ապաքինվել են: Մահվան դեպք չի արձանագրվել: Այս պահին մեկուսացված է 15 մարդ, իսկ ընդհանուր թեստավորումների թիվը 359 է:–0–
Загружается новость ... "Лево"