Արցախում արտակարգ իրավիճակ է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

12.04.2020, 17:18
Արցախում արտակարգ իրավիճակ է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով
Արցախում արտակարգ իրավիճակ է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին ներկա էին հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ներկայացուցիչները, հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահ Սահակյանը ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին և տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին:

Ապրիլի 10–ի դրությաբմ Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5–ի, 14 մարդ ինքնամեկուսացվել է։ Վարակի առաջին դեպքի մասին հայտնի է դարձել ապրիլի 7–ին։–0–