Արցախում 3 մարդ մեկուսացված է կորոնավիրուսի կասկածով

24.03.2020, 22:47
Արցախում 3 մարդ մեկուսացված է կորոնավիրուսի կասկածով
Արցախում 3 մարդ մեկուսացված է կորոնավիրուսի կասկածով

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկա դրությամբ Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել:

Загружается новость ... "Лево"

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տարբեր օրերի ընթացքում քաղաքացիներ են մեկուսացվել, որոնցից փորձանմուշ է վերցվում և ուղարկվում փորձաքննության: Բացասական պատասխանի դեպքում նրանց մեկուսացումը դադարեցնում են: Որոշ դեպքերում, բժիշկների հորդորով, քաղաքացիները նաև իրենց տներում են ինքնամեկուսանում, սակայն շարունակում են մնալ բժիշկների վերահսկողության տակ», – նշվում է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Այս պահին համապատասխան բուժհաստատությունում ընդամենը 3 մեկուսացված քաղաքացիներ կան, որոնք գտնվում են պատշաճ բժշկական հսկողության տակ:–0–