Արցախում 2 քաղաքացիների մոտ կորոնավիրուս են կասկածել, հայտնի են թեստի արդյունքները
06.03.2020,
19:01
Արցախում 2 քաղաքացիների մոտ կորոնավիրուս են կասկածել, հայտնի են թեստի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երեկ տեղեկացվել էր, որ նոր կորոնավիրուսի վարակման երկու կասկածելի դեպքի փորձանմուշ ուղարկվել էր ՀՀ՝ հետազոտության համար:
Ինչպես հաղորդում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը, ստացված թեստերի պատասխանի համաձայն՝ երկու քաղաքացու մոտ հիվանդությունը չի հաստատվել:
«Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները շարունակական են և, իրականացվող աշխատանքների վերաբերյալ մշտապես տեղյակ կպահենք հանրությանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Մարտի 1–ի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։–0–
Загружается новость ... "Лево"