Ղարաբաղի զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել

15.10.2016, 14:56
Շաբաթ առավոտյան զինծառայող է զոհվել Ղարաբաղի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
Ղարաբաղի զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ առավոտյան զինծառայող է զոհվել Ղարաբաղի հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 15-ին` ժամը 08:40-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Վահագ Գագիկի Վիրաբյանը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:-0-