ՀՐԱՏԱՊ. Ղարաբաղյան հակամարտության միջնորդները անհապաղ բանակցությունների կոչ են անում. հայտարարություն

05.04.2016, 17:59
Ղարաբաղյան հակամարտության միջնորդները անհապաղ բանակցությունների կոչ են անում:
ՀՐԱՏԱՊ. Ղարաբաղյան հակամարտության միջնորդները անհապաղ բանակցությունների կոչ են անում. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա) Վիեննայում մշտական խորհրդի նիստին նշել են, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացումը վկայում է անհապաղ բանակցությունների անհրաժեշտության մասին: Հակամարտության համապարփակ կարգավորման համար բանակցությունները պետք է անցնեն համանախագահների հովանու ներքո:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  6 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 7 տանկ, ունի 20 զոհ, 72–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–