Գլազևը` ղարաբաղյան հարցի մասին. ՌԴ–ին հարկավոր չեն հակամարտություններ

23.10.2018, 19:28
«Ռուսաստանին հարկավոր չեն հակամարտություններ», –   հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։
Գլազևը` ղարաբաղյան հարցի մասին. ՌԴ–ին հարկավոր չեն հակամարտություններ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանին հարկավոր չեն հակամարտություններ, երեքշաբթի հայտարարեց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանին զենքի վաճառքը վկայում է այն մասին, որ ՌԴ–ն շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շարունակության հարցում։ 

«Մեր հետևողական դիրքորոշումը կայանում է նրանում, որ հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների, խորհրդակցությունների, փոխզիջումներ գտնելու միջոցով։ Մենք կենսականորեն հետաքրքրված ենք, որպեսզի որևէ հակամարտություն չլինի», – ասաց Գլազևը «Նովոստի–Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում։ 

Նրա խոսքով, Ռուսաստանին անհրաժեշտ է կայուն զարգացում։ 

Загружается новость ... "Лево"

«Մենք ոչ միայն տնտեսությունում, այլև քաղաքական ոլորտում միավորման հարցերին մոտենում ենք բացառապես փոխադարձ հետաքրքրությունների, համատեղ հնարավորությունների հաստատման ուղիների որոնման տեսանկյունից», – ասաց Գլազևը։ 

Նա նաև նշեց, որ ԵՏՄ–ն բաց է բոլորի համար։

«Վստահ եմ, որ եթե ԵՏՄ–ն ընդգրկեր հետխորհրդային տարածքի բոլոր պետությունները, հակամարտությունները կլինեին ավելի քիչ, քանի որ ԵՏՄ–ում անհետանում է առնվազն սահմաններից մեկը` մաքսայինը, որը շատ ցավագին է ընդունվում սահմանի մյուս կողմում գտնվող մարդկանց կողմից», – ասաց Գլազևը։ 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դրակա՞ն է գնահատում Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ–ին` Գլազևը նշեց, որ ընդհանուր տնտեսական տարածքի շրջանակում տնտեսական կապերի ձևավորումն առաջին հերթին կառուցվում է տարբեր պետությունների մարդկանց համագործացկության հիման վրա։

«Որքան շատ լինի նման համագործակցությունը, այնքան ավելի քիչ կլինեն սահմանային խոչընդոտները, այդուհանդերձ, սուր կլինեն քաղաքական հակամարտությունները, որոնք այսօր չափազանց բարդ է լուծել ազգային սուվերենությունների շրջանակում», – նշեց Գլազևը։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր հերթին հիշեցրեց, որ «ղարաբաղյան հակամարտությունն այն հարցն է, որի խաղաղ կարգավորման շուրջ Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան համակարծիք են, չնայած գոյություն ունեցող հակասություններին»։

«Ռուսաստանը ոչ մի դեպքում հետաքրքրված չէ հակամարտությամբ իր սահմանների մոտ։ Դա միանշանակ է», – ասաց Աբրահամյանը։–0–