ԵԱՀԿ «եռյակը» կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին վերջ դնել բռնությանը

13.04.2016, 12:10
ԵԱՀԿ «եռյակի» անդամները կոչ են անում ղարաբաղյան հակամարտության կողմերին վերջ դնել բռնությանը, նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
ԵԱՀԿ «եռյակը» կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին վերջ դնել բռնությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ «եռյակի» անդամները կոչ են անում ղարաբաղյան հակամարտության կողմերին վերջ դնել բռնությանը, նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

«Եռյակում» ներառված են Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը, նրա ավստրիացի գործընկեր Սեբաստյան Կուրցը, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։ «Եռյակի» հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Բեռլինում` ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի մասնակցությամբ:

Միջնորդները հաստատում են բանակցություններին Արցախի միանալու հնարավորությունը>>

«Ի պատասխան ղարաբաղյան հակամարտության սրման` ԵԱՀԿ «եռյակի» անդամները կոչ են արել կողմերին վերջ դնել բռնությանը, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմն ու ընդգծել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նրանց կարծիքով` առաջնահերթ են հակամարտության լարվածության թուլացումն ու քաղաքական գործընթացի ակտիվացումը։

«Եռյակը» ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ապրիլի 5–ի համատեղ հայտարարությունը, վերահաստատել է իր մշտական աջակցությունը միջնորդների ջանքերին, ինչպես նաև նշել է, որ մտադիր է շարունակել հետևել իրադարձությունների զարգացմանն ու աջակցել քաղաքական գործընթացին։

ԵԱՀԿ բոլոր երկրները պետք է աջակցեն ՄԽ–ի գործունեությանն ու նրա համանախագահներին. հայտարարություն>>

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–