Սարսափելի դժվար է շնչել, մասշտաբներն անհամեմատելի են․ Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է

10.01.2025, 17:06
Հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանը, ով այս պահին գտնվում է Լոս Անջելեսում, անդրադարձել է այնտեղ մոլեգնող հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակին
Սարսափելի դժվար է շնչել, մասշտաբներն անհամեմատելի են․ Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանը, ով այս պահին գտնվում է Լոս Անջելեսում, անդրադարձել է այնտեղ մոլեգնող հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակին։

Նա նշել է, որ գտնվում են ամենակենտրոնում, ամեն ինչ տեղի է ունենում իրենց շուրջ՝ 4 կողմից։

«Այս րոպեին մեզ որևէ վտանգ չի սպառնում, բայց սարսափելի դժվար է շնչել։ Հայաստանից գուցե այս ամենը շատ հեշտ է թվում, բայց մասշտաբներն անհամեմատելի են այն ամենի հետ, ինչ երբևէ տեղի է ունեցել։ Թողած հետևանքները ևս։ Ոչ մի ինֆրաստրուկտուրա չի աշխատում։ Այս պահին քամին դադարել է, և դա հնարավորություն է տալիս հրշեջներին շատ ավելի արդյունավետ աշխատել։ Կան համայնքներ, որոնք հայաշատ են, օրինակ՝ Փասադինան, Ալթադինան, որտեղ հայերը վտանգի մեջ են եղել», – նշել է Հրաչը Instagram-ի Story բաժնում։

Լոս Անջելեսում ուժեղ անտառային հրդեհները շարունակվում են։

Հրդեհների հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, սակայն պաշտոնյաները զգուշացնում են, որ զոհերի իրական թիվն անորոշ է, քանի դեռ քննիչների համար անվտանգ չէ մուտք գործել թաղամասեր։

Հրշեջները կրակի դեմ պայքարում առաջընթաց էին գրանցել, քանի որ Սանտա Անայի քամիները թուլացել էին, բայց օրվա ընթացքում քամին կրկին ուժգնացել է ողջ շրջանում։

Հրդեհի նոր օջախներ են բռնկվել Լոս Անջելես և Վենտուրա շրջանների սահմանի մոտ։ Ավերվել է ավելի քան 10 հազար շինություն։