Երևանում ուղևորատար ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել մեքենաներին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին

05.09.2025, 15:33
Ավտովթար՝ ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ
Երևանում ուղևորատար ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել մեքենաներին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ 

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12:50-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում՝ դիսպետչերական կետում կայանված թիվ 2 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել «Peugeot» մակնիշի ավտոմեքենային, մոտ 100 մետր նորից առաջ է ընթացել, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել մի քանիսը և բախվել «Chevrolet» և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաներին, անցել կանաչ գազոնի վրայով՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։