Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկվել է Էրեբունի վարչական շրջանն ամբողջությամբ, Սարի Թաղը և մի շարք այլ փողոցներ (ՎԻԴԵՈ)
28.12.2025,
08:34
Հոսանքազրկվել են Էրեբունի վարչական շրջանն ամբողջությամբ, Սարի Թաղ թաղամասը, Խորենացի փողոցը, Տիգրան Մեծ փողոցը, Չարենց փողոցից մի հատված․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է, որ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկվել է Էրեբունի վարչական շրջանն ամբողջությամբ, Սարի Թաղ թաղամասը, Խորենացի փողոցը, Տիգրան Մեծ փողոցը, Չարենց փողոցից մի հատված:
«ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ: Հայցում ենք Ձեր ըմբռնումը ստեղծված հնարավոր անհարմարությունների համար», – նշվում է ՀԷՑ––ի Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

