Երևանի զբոսայգիներից մեկում «AK 74» տեսակի ինքնաձիգ է հայտնաբերվել

13.12.2016, 19:43
Երևանի զբոսայգիներից մեկի աղբամանում «AK 74» տեսակի ինքնաձիգ է հայտնաբերվել։
Երևանի զբոսայգիներից մեկում «AK 74» տեսակի ինքնաձիգ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի զբոսայգիներից մեկի աղբամանում «AK 74» տեսակի ինքնաձիգ է հայտնաբերվել։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 13-ին, ժամը 13.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ–Արևմտյան Բ2 թաղամասում գտնվող «Սիրո և Հավատի» զբոսայգում` աղբամանի մեջ, հայտնաբերել են հրացան:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ աղբակույտում հայտնաբերվածը «AK 74» տեսակի ինքնաձիգ է:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները: Հրշեջ-փրկարարների կարիքը չի եղել:–0–