440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Վիճաբանել են, հարվածել ու կրակել.նոր մանրամասներ Ամիրյան փողոցում տեղի ունեցած արյունոտ միջադեպից (ՖՈՏՈ)

14:26
19 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱն, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ., հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

СК стрельба на Амиряна (1).JPG

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

СК стрельба на Амиряна (3).JPG

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): 

СК стрельба на Амиряна (4).JPG

Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 9մմ տրամաչափի 3 հատ  պարկուճ և արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ,  նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել եմ մի շարք վկաներ, կատարվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունների զննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը, ինքնությունը պարզելու, նրանց, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին