Ստեփանավանի քաղաքապետը դանակով հարձակվել է իր մոտ ընդունելության եկած քաղաքացու վրա․ փաստաբան

12.01.2024, 20:13
Փաստաբանը հայտնել է, որ Ստեփանավանի քաղաքապետը դանակով հարձակվել է իր մոտ ընդունելության եկած քաղաքացու վրա
Ստեփանավանի քաղաքապետը դանակով հարձակվել է իր մոտ ընդունելության եկած քաղաքացու վրա․ փաստաբան
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել է, որ իր վստահորդը հարձակման է ենթարկվել Ստեփանավանի քաղաքապետի կողմից, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Загружается новость ... "Лево"

«Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը: Վստահորդս անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը: Տուժող կողմը դիմել է ոստիկանություն, սակայն քննությունը հապաղում է, իսկ իրեղեն ապացույցները չեն վերցվում», – գրել է Կոչուբաևը Facebook–յան իր էջում։

Նա իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրել է նշված խնդրի վրա և պահանջել արդյունավետ քննություն:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմել է ոստիկանություն մեկնաբանություն ստանալու նպատակով։–0–