Քաղաքացին հրել է Ֆինանսների նախարարության դուռը, անհարգալից վերաբերմունք դրսևորել․ նրան ձերբակալել են

04.04.2025, 14:49
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում
Քաղաքացին հրել է Ֆինանսների նախարարության դուռը, անհարգալից վերաբերմունք դրսևորել․ նրան ձերբակալել են

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 31–ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Քաղաքացին հրել է Ֆինանսների նախարարության դուռը, պահանջել բացել, ապա բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակություն նկատմամբ և խոչնդոտել ոստիկանության բնականոն ծառայությունը։

Ինչպես «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեցին ոստիկանությունից, քաղաքացին խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով մարտի 31–ին ժամը 21.30–ին ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։