Լոռու մարզում սնկից թունավորման դեպք է գրանցվել. ԱՆ–ն զգուշացնում է
19.04.2021,
22:31
Լոռու մարզում սնկից թունավորման դեպք է գրանցվել. ԱՆ–ն զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 17-ին՝ ժամը 20-00-ին, Սպիտակի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է դիմել Լոռու մարզի Սարահարթ գյուղի բնակիչ՝ «սնկային թունավորում» ախտորոշումով։
Загружается новость ... "Лево"
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերջինս կերել է դաշտից իր իսկ հավաքած սունկը՝ «ոչխարասունկ» տեսակի, ջրով խաշած և ձվով տապակած վիճակում։ Դիմելու պահին հիվանդն ունեցել է սրտխառնոց, անզուսպ փսխում, գլխացավ։
Բժշկական կենտրոնում պացիենտը ստացել է սիմպտոմատիկ բուժում։ Ապրիլի 19-ի դրությամբ նրա վիճակը գնահատվել է բավարար, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Սնկի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները կրկին զգուշացնում են.

- սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
- չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
- ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
- սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
- չուտել հում սունկ,
- երեխաներին չկերակրել սնկով,
- աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
- սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
- թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
- չզբաղվել ինքնաբուժմամբ։–0–