Հրապարակվել են Չինաստանում ուղևորատար Boeing–ի կործանումից հետո առաջին կադրերը (ՎԻԴԵՈ)

21.03.2022, 13:50
Հրապարակվել են Չինաստանում ուղևորատար Boeing–ի կործանումից հետո առաջին կադրերը. ՎԻԴԵՈ
Հրապարակվել են Չինաստանում ուղևորատար Boeing–ի կործանումից հետո առաջին կադրերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել են այսօր Չինաստանում ուղևորատար Boeing–ի կործանումից հետո առաջին կադրերը։

Տեղացինեը նկարահանել են ավիավթարի հետևանքները։ Տեսանյութում երևում է, որ օդանավն ընկել է լեռնային տեղանքում, այդ վայր շատ դժվար է հասնել։

Երևում է նաև, որ օդանավի վթարից հետո հրդեհ է բռնկվել։ Կործանման վայրից պայթյունի ձայներ են լսվում։

Հիշեցնենք, որ China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 ուղևորատար օդանավը վթարի է ենթարկվել Չինաստանում։ 

Օդանավն ընկել է Գուանսի–Չժուան ինքնավար շրջանում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ 

Օդանավում եղել է 133 մարդ։ Հաղորդվում է, որ ընկնելուց առաջ Boeing–ը սկսել է կտրուկ արագություն կորցնել։–0–