Չինաստանում ուղևորատար օդանավ է կործանվել, օդանավում եղել է 133 մարդ

21.03.2022, 13:01
Չինաստանում ուղևորատար օդանավ է կործանվել,  օդանավում եղել է 133 մարդ
Չինաստանում ուղևորատար օդանավ է կործանվել,  օդանավում եղել է 133 մարդ

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի–Արմենիա/. China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 ուղևորատար օդանավը վթարի է ենթարկվել Չինաստանում, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով Չինաստանի պետական հեռուստատեսությանը։ 

Օդանավն ընկել է Գուանսի–Չժուան ինքնավար շրջանում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ 

Օդանավում եղել է 133 մարդ, տուժածների և զոհերի մասին դեռևս չի հաղորդվում։ Վթարի վայր են մեկնել փրկարարական ծառայությունները։–0–