Դեբեդ գետից 14 տարեկան երեխայի դի է դուրս բերվել
18.07.2023,
15:58
Դեբեդ գետից 14 տարեկան երեխայի դի է դուրս բերվել

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 18-ին, ժամը 14։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում 14 տարեկան երեխան ընկել է Դեբեդ գետը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ԱԹՍ-ով։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեխայի դին տեղի ուժերով դուրս են բերել գետից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։–0–