Արտակարգ դեպք Մասիսում. նռնակով զինված տղամարդը մտել է քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել

19.08.2022, 23:57
Արտակարգ դեպք Մասիսում. նռնակով զինված տղամարդը մտել է քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել
Արտակարգ դեպք Մասիսում. նռնակով զինված տղամարդը մտել է քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Արդեն մեկ ժամից ավել է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մի տղամարդ՝ զինված պայթուցիկով, մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է այն պայթեցնել:

Այս պահին քաղաքապետարանի ներսում այդ քաղաքացու հետ բանակցություններ են վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:

Մասիսի քաղաքապետարանի գլխավոր ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Թե ինչն է եղել տղամարդու կողմից նման քայլի դիմելու պատճառը, պարզվում է:

Կայքի տեղեկություններով, այդ տղամարդը մի քանի կրակոցներ է արձակել, ապա նռնակ պայթեցրել:

Այս պահին բանակցությունները նրա հետ շարունակվում են:-0-