21–ամյա Ռոման Բաբայանը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)`

10.01.2023, 15:38
21–ամյա Ռոման Բաբայանը հունվարի 2–ին տնից դուրս է եկել և չի վերադարձել, նա որոնվում է որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
21–ամյա Ռոման Բաբայանը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)`
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2001թ.–ին ծնված Ռոման Բաբայանը։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, նա հունվարի 2–ին տնից դուրս է եկել և չի վերադարձել։

«Ռոման Բաբայանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին, զանգահարել 1–02 հեռախոսահամարով», – նշում են ոստիկանությունից։–0–