Հրապարակվել են Տորոնտոյում Delta Airlines–ի ուղևորատար օդանավի ավիավթարի կադրերը (ՎԻԴԵՈ)

19.02.2025, 12:46
Տեսանյութում երևում է, թե ինչպես է օդանավը վայրէջքի ժամանակ բռնկվում և շրջվում
Հրապարակվել են Տորոնտոյում Delta Airlines–ի ուղևորատար օդանավի ավիավթարի կադրերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հրապարակվել է Տորոնտոյում ամերիկյան Delta Airlines–ի ուղևորատար օդանավի ավիավթարի կադրերը։

Տարածված տեսանյութում երևում է, որ ԱՄՆ Մինեապոլիս քաղաքից Տորոնտո ուղևորվող Bombardier CRJ900 տիպի օդանավի շասսի վնասվում է վայրէջքի ժամանակ, ինչից հետո նա բռնկվում է և շրջվում։

Միջադեպի հետևանքով զոհ չկան, 17 մարդ տուժել է։