Օդանավը շրջվել է Տորոնտոյի օդանավակայանի թռիչքուղու վրա, կան տուժածներ (ՎԻԴԵՈ)
18.02.2025,
11:19
Տեսանյութում երևում է՝ ինչպես է բորտուղեկցորդուհին օգնում ուղևորներին դուրս գալ շրջված օդանավից

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիկյան Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը շրջվել է Տորոնտոյի միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրա։
Օդանավի ուղևորները հրապարակել են միջադեպի կադրերը, երևում է ինքնաթիռի շրջված խցիկը, բորտուղեկցորդուհիները օգնում են ուղևորներին դուրս գալ, հայտնում է Рен-ТВ–ն։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է մոտ 100 մարդ
Ինչպես գրում «Կոմերսանտը», հղում անելով ոստիկանությանը, անձնակազմի անդամներն ու ուղևորները ողջ են։ Հաղորդվում է, որ 18 տուժած տեղափոխվել է տեղի հիվանդանոցներ։
Ինքնաթիռը Մինեապոլիսից (քաղաք ԱՄՆ-ի հյուսիսում) ուղևորվում էր Տորոնտո։ Օդանավակայանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում։