Սոցիալական ցանցերում հայտնվել է Դոնի Ռոստովում Boeing–ի կործանման տեսանյութը

19.03.2016, 14:30
Սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է Դոնի Ռոստովի օդանավակայանում FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing–ի կործանման պահը։
Սոցիալական ցանցերում հայտնվել է Դոնի Ռոստովում Boeing–ի կործանման տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է Դոնի Ռոստովի օդանավակայանում FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing–ի կործանման պահը։

Ավիավթարի հետևանքով զոհվել է 62 մարդ, հաղորդում է ՌԲԿ–ն։

Տեսանյութում, մասնավորապես, երևում է այն պահը, թե ինչպես է ինքնաթիռը հարվածում գետնին։


Ինքնաթիռում գտնվող անձնակազմի բոլոր անդամները և ուղևորները զոհվել են։ Հաղորդվում էր, որ զոհերի շրջանում կարող են լինել նաև չորս երեխաներ։ Ինքնաթիռը կատարում էր Դուբայ–Դոնի Ռոստով չվերթը։

Զբոսաշրջիկներ տեղափոխող Boeing–ն ավիավթարի է ենթարկվել Դոնի Ռոստովում. հրապարակվել է զոհերի ցուցակը>>

ՌԴ ԱԻՆ–ը «թեժ գիծ» է գործարկել ավիավթարի կապակցությամ  8-800-775-17-17 հեռախոսահամարով։ Օդանավակայանում աշխատում են Հոգեբանական օգնության կենտրոնի հարավային մասնաճյուղի հոգեբանները։

Դոնի Ռոստովում կործանված օդանավի ուղևորների ցուցակը. հայեր, ենթադրաբար, չկան>>

ՌԴ քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ ինքնաթիռը կործանվել է գետնին բախվելու հետևանքով։ Գերատեսչությունը ստուգում է աղետի փաստերը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ինքնաթիռի վթարից հետո օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել, որը մոտ մեկ ժամ հետո մարվել է ԱԻՆ աշխատակիցների կողմից։-0-