Տղամարդն ընկել է 12–րդ հարկից Երևանում. դին անճանաչելի է
26.01.2017,
12:37
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։20-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան 1 շենքի բակում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի խումբը։
Ըստ կայքի տեղեկացման, դին անճանաչելի է, քանի որ ընկած է բերանքսիվայր և գլուխն ամբողջովին ջախջախված է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը նշված 14 հարկանի շենքի 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել է և, գողություն անելու նպատակով, փորձել է ներթափանցել այդ բնակարան, սակայն ցած է ընկել։
Նրա մոտ հայտնաբերվել է մարտկոց, ձեռնոցներ, պտուտակահան։
Ոստիկնությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ -0-