Տավուշում 16–ամյա պատանի է կորել. նրան շուրջ 2 օր է փնտրում են

20.12.2019, 16:14
Տավուշում 16–ամյա պատանի է կորել. նրան շուրջ 2 օր է փնտրում են
Տավուշում 16–ամյա պատանի է կորել. նրան շուրջ 2 օր է փնտրում են

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Փրկարար ծառայության հաղորդմամբ վերսկսվել են նախօրեին ժամը 17.00-ի սահմաններում անհետ կորած Աչաջուր գյուղի 16ա-մյա բնակչի որոնողական աշխատանքները:

«Դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար ծառայող, ոստիկանության Իջևանի բաժնի 4 աշխատակից և Աչաջուր գյուղի մոտ 300 բնակիչ»,- հաղորդվում է Փրկարար ծառայության մամուլի հաղորդագորթւայն մեջ:

Մասնավորապես, որոնողական աշխատանքներն իրականացվում են «Գիլի հանք» կոչվող տարածքում:

Հիշեցնենք, որ ս. թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 02։11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ս. թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, գյուղի բնակիչ Գևորգ Մ.-ն (ծնված 2003 թ.) տանից դուրս է եկել դեպի այգի և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այգին գտնվում է «Աղի ձոր» կոչվող հանդամասում:

Ժամը 08:15-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի 2 աշխատակից և 7 բնակիչ: -0-