Հարձակման ենթարկված Boeing 737-ի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ

01.10.2026, 10:19
Դանակահարված օդաչուն Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչհարն է
Հարձակման ենթարկված Boeing 737-ի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ FlyDubai Boeing 737-ի օդաչուն, որը դանակահարվել էր, բայց կարողացել էր հետ մղել երկրորդ օդաչուի հարվածը, Հնդկաստանի քաղաքացի է։ Այս մասին հայտնում է rg.ru-ն՝ հղում անելով «NDTV» հեռուստաալիքը և նշելով, որ «180 ուղևորի փրկած հերոսի» անունը Սմիթ Մաչհար է։

Հնդկական ԶԼՄ-ների տվյալներով՝ հենց Մաչհարն է եղել Դուբայ-Թել Ավիվ երթուղով FZ 1073 չվերթն իրականացնող անձնակազմի հրամանատարը։

Թռիչքի ընթացքում երկրորդ օդաչուն, ենթադրաբար՝ Օմանի քաղաքացի, դանակով հարվածել է հնդիկ օդաչուին։ Տարածված տեղեկատվության համաձայն՝ հարձակվողը փորձել է իր վերահսկողության տակ առնել ինքնաթիռի կառավարումը՝ այն կործանելու նպատակով։

Հստակեցվում է, որ հնդիկ օդաչուն աշխատել է «SpiceJet» ավիաընկերությունում, իսկ 2022 թվականի հունիսից՝ «FlyDubai»-ում։

Վիրավոր օդաչուի առողջական վիճակի մասին, որը, հնդկական ԶԼՄ-ների տվյալներով, գուցե կանխել է 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության նմանօրինակ հարձակումը, չի հաղորդվում։

Կարդացեք նաև. Տագնապի ազդանշան տված Flydubai-ի օդանավի օդաչուները ռուս և ուկրաինացի են․ ԶԼՄ