Աշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիներն այսուհետ կստանան SMS-ով

01.10.2026, 10:32
Աշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիներին այսուհետ կուղարկվեն ինքնաշխատ եղանակով

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիներն այսուհետ կստանան SMS-ով
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Աշխատանքային կենսաթոշակի նշանակման նպատակով ներկայացված դիմումների հիման վրա կայացված որոշումները քաղաքացիներին այսուհետ կուղարկվեն ինքնաշխատ եղանակով՝ դիմումում նշված հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով, հայտնում են ԱԲՆ Միասնական սոցիալական ծառայությունից։

Որոշմանը ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել SMS հաղորդագրության մեջ նշված հղումով և բացել ծանուցագիրը։

Ծանուցագիրը պարունակում է տեղեկատվություն կենսաթոշակի նշանակման ժամկետի և չափի, հաշվարկված աշխատանքային ստաժի կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու պատճառների վերաբերյալ։

Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 114 հեռախոսահամարով, գրավոր դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։