Գրեթե 24 ժամ ջուր չի լինի ՀՀ մարզերից մեկի որոշ հասցեներում
01.10.2026,
10:19
Վթարային աշխատանքներով պայմանավորված գրեթե 24 ժամ ջուր չի լինի ՀՀ մարզերից մեկի որոշ հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Գրեթե 24 ժամ ջուր չի լինի ՀՀ մարզերից մեկի որոշ հասցեներում։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 1-ին ժամը 09:45-ից մինչև հոկտեմբերի 2-ը 09:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի ք.Վարդենիս Գայի, Հ.Արզոյան, Երիտասարդության, Համբարձումյան փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

