Արբանյակներն արձանագրել են ավերածություններ Իրանի «Ֆորդո» միջուկային օբյեկտում

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իսրայելի հարվածները սահմանափակ վնաս են հասցրել Իրանի «Ֆորդո» միջուկային օբյեկտի ցամաքային ենթակառուցվածքներին, երկուշաբթի հաղորդել է The Times of Israel-ը՝ հղում անելով Planet Labs PBC-ի արբանյակային լուսանկարներին։
Հրատարակության տվյալներով՝ հունիսի 11-ի և 13-ի լուսանկարները համեմատելիս կարելի է տեսնել փլուզում, հավանաբար՝ ձեռնարկությունը շրջապատող ճանապարհի մոտ գտնվող լեռան լանջին գտնվող հենապատի, հաղորդում է Ինտերֆաքսը։
Սակայն, ինչպես նշում է The Times of Israel-ը, օբյեկտը գտնվում է լեռան տակ՝ խորքում, և համարվում է, Իսրայելը չունի զինամթերք, որը կարող է ոչնչացնել գործարանը։
Հունիսի 14-ին Mehr լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իրանցի մասնագետները գրանցել են աննշան վնասներ «Ֆորդո» ուրանի հարստացման գործարանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածներից հետո։
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Նաթանզում և Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտները որոշակի վնասներ են կրել Իսրայելի ավիահարվածների ժամանակ։